Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և ՀՏԶՀ գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը շրջել են Եղեգնաձոր համայնքում

02.11.2021

  Ս/թ նոյեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանի և համապատասխան մասնագետների ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և ՀՏԶՀ գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը շրջել են Եղեգնաձոր համայնքի թիվ 1 դպրոցի նոր կառուցվող շենքի շինհրապարակում և ծանոթացել շինաշխատանքների ընթացքին և կատարման որակին:

  Նշենք, որ դպրոցի կառուցումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով <Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում> և այժմ էլ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։

  Մարզպետի հրավերով ներկաները եղել են նաև Նոր Ավան թաղամասում՝ ուսումնասիրելու կոյուղու և մաքրման կայանի կառուցման հետ կապված խնդիրները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37