Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանը <Սիրանույշ> ճամբարում հանդիպեց <Երիտասարդական համախմբում> ծրագրի մասնակիցներին

02.11.2021

  Հոկտեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Եղեգնաձոր համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը <Սիրանույշ> ճամբարում հանդիպեցին <Երիտասարդական համախմբում> ծրագրի մասնակից Եղեգնաձոր և Մալիշկա համայնքների երիտասարդների հետ:

  Հանդիպման ընթացքում նրանք զրուցեցին երիտասարդների հետ և քննարկեցին երիտասարդությանը հուզող տարաբնույթ հարցեր։

  Նշենք, որ նախաձեռնության շրջանակներում երիտասարդները հնարավորություն ունեն իրականացվող ծրագրերի և ուսումնական նախագծերի շնորհիվ ձեռք բերել տարբեր ոլորտների, ներառյալ՝ ռազմարվեստի և արտակարգ իրավիճակների վերաբերյալ գործնական հմտություններ և կայուն գիտելիքներ, ինչպես նաև ծանոթանալ մարզի պատմամշակութային հարուստ ժառանգությանը:

  Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է Վայոց Ձորի թեմի, Վայոց ձորի մարզպետարանի և <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի համագործակցությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37