Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը շրջայց են կատարել Եղեգնաձոր համայնքում
29.10.2021
Ս/թ հոկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը համապատասխան մասնագետների հետ շրջել են համայնքում, ծանոթացել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Եղեգնաձոր համայնքում իրականացված և իրականացվելիք աշխատանքներին:
Նրանք եղել են քաղաքի այն փողոցներում, որտեղ իրականացվել կամ իրականացվում են նորոգման աշխատանքներ և տեղում ծանոթացել իրավիճակին:
Նշենք, որ
- Ալավերդյան փողոցում նորգման աշխատանքներն ավարտվել են, ընթանում է հանձնման-ընդունման փաստաթղթավորում:
- Կամոյի փողոցի Երևանյան խճուղուց մինչև Անդրանիկի փողոց ընկած հատվածում նորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում՝ ընթանում են մասնակի ասֆալտապատման աշխատանքներ:
- Չարենց-Թամանցիներ փողոցները կապող հատվածում նույնպես աշխատանքներն ավարտվել են, սակայն նշված աշխատանքներում արձանագրվել են թերություններ, որոնք առաջարկվել է շտկել։
- Ավարտվել են նաև Սևակի 1,3,5 և Միկոյանի 10,11,12 բազմաբնակարան բնակելի շենքերով պարփակված բակերի բարեկարգման աշխատանքները և ընդունվել համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Դավիթ Սարգսյանը և Մուշեղ Ներսիսյանը եղել են Եղեգնաձոր համայնքի հիմնանորոգվող հրապարակում, ուր ընթանում են խճապատման և տաղավարի տեղադրման աշխատանքներ:
Այցելել են նաև Միկոյան 22 բազմաբնակարան բնակելի շենք, որտեղ տանիքի հիմնանորոգման աշխատանքներում կատարվել է փայտյա տարրերի կառուցում, իսկ այժմ ընթանում են թիթեղապատման աշխատանքները:
Նրանք զրուցել են նշված աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել շինաշխատանքների որակի առավել բարելավման և ողջամիտ ժամկետներում աշխատանքներն ավարտելու վերաբերյալ: