Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մուշեղ Ներսիսյանը

27.10.2021

  Ս/թ հոկտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանին:

  Մարզպետը շնորհակալություն հայտնեց Եղեգնաձոր համայնքի նախկին ղեկավարին երկարամյա աշխատանքային գործունեության և վերջին երկու տարիների համատեղ աշխատանքի համար:

  Արարատ Գրիգորյանը շնորհավորելով Մուշեղ Ներսիսյանին՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթեց հաջող և արդյունավետ աշխատանք:

  Մարզպետը համայնքապետարանի աշխատակազմին կոչ արեց՝ ցուցաբերել բարձր պատասխանատվություն և անցումային փուլում՝ մինչև խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը ապահովել համայնքապետարանի անխափան գործունեությունը՝ համախմբվելով նոր ղեկավարի շուրջ:

  Նշենք, որ ՀՀ վարչապետի 26 հոկտեմեբրի 2021թ. 1204-Ա որոշմամբ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մուշեղ Ներսիսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37