Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագիրը
21.10.2021
Հոկտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում, ուր ներկայացվեց ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման (EU4IMPACT) ծրագիրը, որն ուղղված է դրամաշնորհների տրամադրման միջոցով միգրանտների և նրանց ընտանիքների անդամների բիզնես ծրագրերը կյանքի կոչելուն :
Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի համապտասխան ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները և մարզի համայնքների տնտեսական զարգացման գծով պատասխանատուները:
Ծրագրի մասին տեղեկություններ հաղորդեցին Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրան, <ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման>՝ EU4IMPACT ARMENIA ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանը և ծրագրի հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյանը:
Դրամաշնորհային ծրագրի մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղումով: