Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պատվաստումային գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն՝ Վայոց ձորի մարզպետարանում

21.10.2021

  Հոկտեմբերի 19-ին Վայոց ձորի մարզպետարանում կայացավ COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն, որին ներկա էին եղել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերով վարչության պետը, համայնքների ղեկավարներ, մարզի բուժակական և կրթական հաստատությունների ղեկավարներ, աշխատակիցներ:
  Արմեն Նազարյանը ներկայացվեց COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը:
  Փոխնախարարն իր խոսքում կարևորեց պատվաստումների գործընթացի արդյունավետ կազմակերպումը, այն համարելով համավարակը հաղթահարելու միակ և ամենարդյունավետ միջոցը և հորդորեց ներկաներին պատվաստումների գործընթացի ակտիվացման նպատակով քաղաքացիների շրջանում տանել բացատրական և իրազեկման ճիշտ ու նպատակային աշխատանքներ:
  Խորհրդակցության մասնակիցներն իրենց փորձը ներկայացրին փոխնախարարին և նրան ուղղեցին պատվաստման գործընթացին վերաբերող հարցեր, որոնց Արմեն Նազարյանը տվեց սպառիչ պատասխաններ:
  Քննարկվեցին նաև առողջապահության ոլորտին վերաբերող այլ հարցեր, հնչեցին առաջարկներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37