Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը
19.10.2021
Հոկտեմբերի 18֊ին մեկնարկեց <Նոր իրողությունների պարագայում ռուս–հայկական համագործակցության հեռանկարներ> խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը։
Համաժողովի շրջանակներում կազմակերպվել են 5 կլոր֊սեղան քննարկումներ, որտեղ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ մասնակցություն են ունեցել նաև մարզպետարանի աշխատակիցները։
Քննարկման ուղղություններն են`
- <Եվրասիական ինտեգրման շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները>,
- <Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում>,
- <Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում>,
- <ՀՀ և ՌԴ մարզեր․ կրթական և երիտասարդական համագործակցություն>,
- <Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում>: