Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառքի

19.10.2021

      Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառք 2 լոտով, որը տեղի կունենա 2021թ.-ի նոյեմբերի 17 -ին ժամը՝ 12:00-ին: Հասցե՝ Վայոց ձորի մարզ Մալիշկա համայնք 1-ին փողոց  թիվ 1 շենք (համայնքապետարանի շենք):

     ԼՈՏ 1. Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
1.5 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0221-0886 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական , գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 120%-ի չափով՝ 112500 (մեկ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

    ԼՈՏ 2. Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
0.12 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0025-0021 նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի , գործառնական նշանակությունը՝ հասրակական կառուցապատման ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 950400 (ինը հարյուր հիսուն հազար չորս հարյուր) ՀՀ դրամ


    Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է աճուրդին նախորդող երրորդ օրը՝ 12.11.2021թ. 18:00:
Հայտեր կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 5 000 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ աճուրդի օրը լոտի 50%-ի չափով :

     Վճարում կարող է կատարվել ինչպես կանխիկ՝ Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին՝

  • տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
  • նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:

    Աճուրդում չհաղթած մասնակցի մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
    Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մալիշկայի համայնքապետարան, հեռ. (+374) 93 18 90 64 (Սամվել Այվազյան):

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37