Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԲԸՄ-ն հայտարարում է <Կին ծրագրավորողներ> ծրագրի երկրորդ խմբի հավաքագրման մասին

18.10.2021

 Հարգելի՛ վայոցձորցիներ

   Հայկական բարեգործական ընդհանուր միությունը  <Կին ծրագրավորողներ> ծրագրի շրջանակներում կազմակերպում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար դասընթացներ:

  • Կատարվում է  դասընթացների երկրորդ խմբի հավաքագրում:
  • Կարևորվում է մարզերի կանանց ներգրավվածությունը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ  Հայկական բարեգործական ընդհանուր միության կայքում :

 Դիմել կարող են 18 տարին լրացած կանայք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

   Ընդունելությունը բաց է մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Տեղերը սահմանափակ են։ Ընդունելությունը բաղկացած է երեք փուլից՝ դիմումի բովանդակություն, թեստավորում և հարցազրույց։

  Դիմում-հայտը լրացնելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/CodersApplication:

    Ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպում տեղի կունենա հոկտեմբերի 19-ին և 27-ին՝ ժամը 18:00-20:00, որին կարող եք միանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/CodersZoomLink և ուղղել ձեզ հետաքրքրող հարցերը ծրագրի կազմակերպիչներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13