Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> հերթական նիստը

14.10.2021

        2021 թվականի հոկտեմբերի 14-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում կայացավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> հերթական՝ թիվ 3 նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը։                                     

Նիստի աշխատանքներին մասնակցում էին հանձնաժողովի 11 անդամներից 9 -ը:   Հրավիրված էին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:   Բացման խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:

     Օրակարգում ընդգրված հարցերի քնարկումից հետո հանձնաժողովը որոշեց.

1. Շրջաբերականներ ուղարկել մարզի բոլոր համայնքներ և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների օգնությամբ իրազեկել հաշմանդամություն ունեցող զինծառայողներին՝ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ:
2.Շրջաբերական գրություններով համայնքների ղեկավարներին առաջարկել իրականացնել <Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին> ՀՀ կառավարության 2021թ. սեպտեմբերի 30-ի N1621-Լ որոշմամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված աշխատանքները, դրանք ներառելով 2022 թվականի աշխատանքային ծրագրերում:
3.Մարզպետարանի քաղաքաշինության վարչությանն առաջարկել ՏԻՄ ընտրություններին ընդառաջ աշխատանքներ տանել համայնքների ընտրատեղամասերի մատչելիության ապահովման ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում օգնել ժամանակավոր թեքահարթակների պատրաստման և տեղադրման հարցում:
4.Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան միջոցառումների ծրագիրը:

     Ամփոփելով հանձնաժողովի աշխատանքները, մարզպետի տեղակալ նախագահ Դավիթ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ հանձաժողովի աշխատանքներին մասնակցելու համար և հաջողություններ մաղթեց բոլորին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37