Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է աշխատակիցներ Վայքի կենտրոնի համար

14.10.2021

  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է մոտիվացված, խանդավառ և տեխնոլոգիաների ոլորտում բազային գիտելիքներ ունեցող մասնագետների, ովքեր պատրաստակամ են փորձարկել նոր տեխնոլոգիաներ՝ մեկնարկելով իրենց կարիերան որպես ուսուցանող մարզիչ Վայքի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

                              Ուսուցանող մարզիչ

Աշխատանքի նկարագիր

Գործառույթներ

Հիմնվելով ուսուցման հաստատված մոդելի վրա՝ ուսուցանողները անմիջականորեն կաշխատեն Թումո անդամների հետ՝ կատարելով հետևյալը.

  •  Աջակցել նրանց ուսումնական առաջընթացին
  • Օգնել նրանց նախագծել իրենց անհատական ուսումնառության պլանը
  •  Ուղղորդել նրանց` վարժանքներն ավարտին հասցնելու համար
  • Խրախուսել ու քաջալերել անդամներին կիրառելու ինքնուսուցման և տեխնոլոգիաների ներուժը
  • Օգնել տեխնոլոգիաներին առնչվող տարբեր բնագավառներում գործնական դասընթացների և նախագծերի համակարգման գործում
  • Հետևել ուսանողների հաճախելիությանը և հետադարձ կապ ապահովել ուսանողների ուսումնական աճի վերաբերյալ: Միջոցներ ձեռնարկել ուսանողներին ներգրավելու և տեխնոլոգիաների հանդեպ ոգեշնչելու համար
  • Հանդես գալ ուսանողներին մարզիչի դրական ու մասնագիտական պատկերով
  • Խթանել համագործակցությունն ու խանդավառ ուսուցումը
  • Ուսուցանողը նաև հետադարձ կապ պետք է ապահովի Թումոյի ուսումնական բովանդակությունը գնահատողներին՝ նոր վարժանքների ստեղծման ու արդեն առկա վարժանքների վերամշակման ընթացքում:

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

  • Մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ ու դեռահասների հետ աշխատելու ձիրք
  •  Թումոյի հիմնական ուսումնական ոլորտներից ( անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և ֆիլմերի ստեղծում) առնվազն մեկի տարրական իմացություն և կարողություն՝ տվյալ ոլորտում սովորելու տեխնիկական հասկացություններ և ծրագրային գործիքներ.
  • Բազմակողմանի ընդունակություններ այնպիսի տեխնիկական ոլորտներում, ինչպիսիք են գրաֆիկական ձևավորումը կամ ծրագրավորումը, ինչպես նաև արտիստիկ հմտություններ, ինչպիսիք են նկարչությունն ու ստեղծագրությունը.
  • Պատրաստակամություն զարգացնելու բարձրակարգ հմտություններ, ինչպիսիք են ստեղծարարությունը, վերլուծական մտածողությունն ու նախաձեռնող լինելու ունակությունը, ինչպես նաև կազմակերպչական ընդունակությունները, ինչպիսին թիմային աշխատանքն է, հաղորդակցման ու հետազոտական հմտությունները.
  • Համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու կարողություն
  •  Ուսանող կամ շրջանավարտ ճանաչված համալսարաններից մեկում
  • Գերազանց հաղորդակցման հմտություներ՝ ներառյալ գրավոր հաղորդակցումն ու միջանձնյա շփումը, ինչպես նաև հրապարակային ներկայանալու կարողությունը (անգլերենի իմացությունը առավելություն է):


                                              Մաքրուհի

Աշխատանքի նկարագիր

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է մաքրասեր, բարեհամբույր և վերին աստիճանի պատասխանատու մաքրուհիների:

Գործառույթներ

Մաքրուհու աշխատանքային պարտականություններն են`

  • Իրականացնել Թումո տուփի տարածքի, միջանցքի, աստիճանների և սանհանգույցի հավաքումը և մաքրումը
  • Հեռացնել փոշին, ձեռքով կամ մեքենայի օգնությամբ մաքերլ հատակը, պատերը, առաստաղը, պատուհանները, դռները, կահույքը և գորգերը
  •  Մաքրել և ախտահանել սեղանները, համակարգիչները և այլ առկա տեխնիկան
  •  Մաքրել աղբարկղները և ախտահանել դրանք
  • Հավաքել աղբը և դրանք տեղափոխել նախատեսված վայր
  •  Հավաքվող տարածքներում պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները
  •  Անհրաժեշտության դեպքում կատարել նաև այլ տարածքների մաքրման աշխատանքներ

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

  •  Ժամանակի կառավարում
  • Հետևողականություն և ուշադրություն
  • Ինքնուրույն աշխատելու ունակություն
  •  Դիմացկունություն
  • Մաքրուհու աշխատանքային փորձ

Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրականը` anush.abgaryan@tumo.org էլ-հասցեին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37