Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արարատ Գրիգորյանը մասնակցեց Հայաստանում հայ֊ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի բացման արարողությանը

14.10.2021

     ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցեց Հայաստանում հայ֊ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի բացման արարողությանը։

     Համաժողովին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, բժշկական համակարգի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

    Գիտաժողովը նպատակաուղղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում վիրավորում ստացած անձանց խնամքի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցերի քննարկմանը։
Այն կազմակերպվել էր Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի (AP-HP) կողմից՝ Լիոնի համալսարանական հիվանդանոցի և Լը Վինատյե հիվանդանոցային համալիրի մասնակցությամբ:

   Նշենք, որ այս տարի ձևավորված համագործակցության շրջանակներում Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի՝ AP-HP կողմից կազմակերպվել էր Ֆրանսիացի անվանի բժիշկների այցը Վայոց ձորի մարզ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26