Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Ուսուցչի միջազգային օրվան

13.10.2021

  Հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Ուսուցչի միջազգային օրվան:

  Միջոցառմանը հրավիրված էին մարզային ենթակայության տակ գտնվող հանրակրթական բոլոր հաստատությունների տնօրենները: Ուսուցիչներին շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը.

  <Կարևորագույն հիմնասյուներից մեկը, որի վրա հենվում է երկիրը դեպի հզորություն տանող իր ճանապարհին, ուսուցիչն է: Դուք եք հայրենասիրության և հաջողության այն օրինակը, ով ոգեշնչում է մեր երիտասարդ սերնդին և ուղղորդում դեպի նոր հաղթանակներ>։

  Շնորհակալություն հայտնելով երկարամյա գործունեության, նվիրումի, ինչպես նաև նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված շարունակական կրթական գործընթացը ապահովելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար, մարզպետ Արարատ Գրիգորյանը ուսուցիչներին մաղթեց մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ իրենց դժվարին, բայց պատվաբեր աշխատանքում:

  Մանկավարժներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ուսուցիչների հանդեպ ցուցաբերած ուշադրության և բարձր գնահատականի համար, հավելելով, որ նման խրախուսանքը պարտավորեցնում է մանկավարժական աշխատանքում ցուցաբերել ավելի բարձր պատասխանատվություն և հետևողականություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37