Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական ցուցահանդեսի բացումը Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում

13.10.2021

  Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի եկեղեցիների զարդաքանդակների, ճարտարապետական մանրամասերի մատիտանկար-վավերագիր հավաքածուի <ՍԱ-ՆՐԱՆԻՑ-ՀԻՆ> խորագիրը կրող ցուցահանդեսը:

    Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի մասնաճյուղի էքսկուրսավար Ֆլորա Մարգարյանը: Ողջույնի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Հուսիկ Հարությունյանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը և Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Մարգարյանը:

   Ներկաներին շվիի և քամանչայի կատարումներով ողջունեցին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաները և ճանաչված երաժիշտ Անդրանիկ Հարությունյանը:

    Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացված, 19 և 20-րդ դարերի հայտնի նկարիչ, Տրապիզոնի և Կոստանդնուպոլսի գեղարվեստի վարժարանների շրջանավարտ, Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ Արշակ Ֆեթվաճյանի մատիտանկարները դեռևս 1920-1922 թթ. ցուցադրվել են Լուվրի Դեկորատիվ արվեստների և Լոնդոնի հանրահայտ Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Բրիտանական Ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում, որպես <հայտնություն դարձած> ճարտարապետական անկրկնելի գծանկարներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05