Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվել են ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք և Զառիթափ համայնքների ղեկավարների պաշտոնակատարները

12.10.2021

      Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Ջերմուկ և Վայք քաղաքներում համայնքների աշխատակազմին են ներկայացրել համայնքների ղեկավարների պաշտոնակատարներին։

     Համաձայան ՀՀ Վարչապետի որոշման՝ Ջերմուկում համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Վահագն Արսենյանը, իսկ Վայք համայնքում՝ Մխիթար Մաթևոսյանը։

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը համայնքի աշխատակազմին է ներկայացրել նաև Զառիթափ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Մուրադ Ստեփանյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք։

     Վայոց ձորի մարզպետը շնորհակալություն է հայտնել համայնքների նախկին ղեկավարներին՝ պաշտոնավարման ընթացում ի նպաստ համայնքի և համայնքի զարգացման կատարած աշխատանքի և նվիրումի համար։

    Շնորհավորելով համայնքների նորանշանակ ղեկավարների պաշտոնակատարներին՝ պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ, մարզպետ Արարատ Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ իրենց ներդրումը կունենան համայնքների զարգացման գործում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26