Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում է համագործակցությունը Մանկական զարգացման հիմնադրամի հետ

12.10.2021

  Հոկտեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան Մարդկային անվտանգության "Grassroots" դրամաշնորհային ծրագրի խորհրդատու Մկրտիչ Դալլաքյանը:
  Մասնակիցները ներկայացրին Վայոց ձորի մարզում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, որոնք ուղղված են մարզի տարածքում տարբեր նախաձեռնությունների շնորհիվ երեխաների ներդաշնակ զարգացմանը ու խոցելի խմբերի ինտեգրմանը հասարակության մեջ:
  Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր գործադրել համագործակցության նոր ուղղությունների ընդլայնման և առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26