Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանը Խաչիկ բնակավայրում մասնակցել է <Աղջիկ երեխայի միջազգային օրվան> նվիրված միջոցառմանը

12.10.2021

    Հոկտեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Խաչիկ բնակավայրում մասնակցեց <Աղջիկ երեխայի միջազգային օրվան> նվիրված միջոցառմանը: Այն նախաձեռնել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ:

    Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և այլ բարձրաստիճան հյուրեր:

    Մարզպետ Արարատ Գրիգորյանը, շնորհավորելով աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ, նշեց, որ Հայաստանում աղջկա և կնոջ դերը դարերով ձևավորվել և ամրապնդվել է որպես հասարակության կայունության կարևորագույն հիմնաքար, քանի որ հայ ժողովուրդը մշտապես գիտակցել է, որ կրթելով աղջկա՝ կրթում է ընտանիք, համայնք, մի ամբողջ երկիր:

    Միջոցառումն ուղեկցվում էր երեխաների գեղեցիկ կատարումներով, ինտելեկտուալ խաղերով և եզրափակվեց Խաչիկի միջնակարգ դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմի մրցակցային խաղով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37