Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանը <Սիրանույշ> ճամբարում հանդիպեց <Կարող երիտասարդ՝ հզոր համայնք> ծրագրի մասնակիցներին

11.10.2021

   Հոկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը <Սիրանույշ> ճամբարում հանդիպեց <Կարող երիտասարդ՝ հզոր համայնք> ծրագրի մասնակից Արենի համայնքի ավելի քան 100 երիտասարդների հետ:

   Հանդիպման ընթացքում  մարզպետը  զրուցեց երիտասարդների հետ, որոնք տեղեկացրին, որ նախաձեռնության շրջանակներում երիտասարդները հնարավորություն ունեն իրականացվող ծրագրերի և ուսումնական նախագծերի շնորհիվ ձեռք բերել տարբեր ոլորտների, ներառյալ՝ ռազմարվեստի և արտակարգ իրավիճակների վերաբերյալ գործնական հմտություններ և կայուն գիտելիքներ, ինչպես նաև ծանոթանալ մարզի պատմամշակութային հարուստ ժառանգությանը:

   Մարզպետ Արարատ Գրիգորյանը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև իրավունքի ոլոտին՝ ընդգծելով ցանկացած տարիքում իրավունքի և օրենքների իմացության անհրաժեշտությունն ու կարևորությունը: 

    Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Վայոց Ձորի թեմի, Վայոց ձորի մարզպետարանի և <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի համագործակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37