Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն <Երևանյան (Հայաստանյան) Ռոմանսիադա> մրցույթի մասին

11.10.2021

    Երևանում «ԴոմՄոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը սույն թվականի հոկտեմբերի 28-30-ը կազմակերպում է «Երևանյան (Հայաստանյան) Ռոմանսիադա» 2-րդ մրցույթը:

   Մրցույթին կարող են մասնակցել 17-26 տարեկան երիտասարդ մեներգիչներ, արվեստի և մշակույթի քոլեջներում և բուհերում սովորող ուսանողներ, ձայնային լավ տվյալներով օժտված անձինք:

   Ժյուրիի կազմում ընդգրված են ոլորտի անվանի մասնագետները, ինչպես նաև «Ռոմանսիադա» միջազգային մրցույթի նախագահ Գալինա Պրեոբրաժենսկայան:
Մրցութային փուլերը կանցկացվեն Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում: Մրցույթի հաղթողը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Ռոմանսիադա» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին:

    Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. հոկտեմբերի 20-ը:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ էլ փոստով՝ info@dommoskvy.am կամ առձեռն՝ Հայաստանի երաժշտական ընկերության ընդունարան՝ Սայաթ-Նովա 15 հասցեով:

 

Դիմումի ձև

1. Անուն, ազգանուն, հայրանուն

2. Ծննդյան ամսաթիվը և վայրը

3. Անձնագրի պատճեն

4. Լուսանկար (2 հատ ՝ 4x5, 9x12)

5. Կրթության մասին տեղեկանք

6. Աշխատանքի վայրի մասին տեղեկանք

7. Տան հասցե, կոնտակտային տվյալներ

8. Տուրերի մրցութային ծրագիր (էլեկտրոնային ձևաչափով)

9. Տեղեկություն նվագակցողի մասին (լրիվ դրույքով կամ սեփական նվագակցող: Նշեք ձեր սեփական նվագակցողի մանրամասները `լրիվ անունը, աշխատանքի վայրը, տարիքը, մրցանակները)

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05