Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ
07.10.2021
Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ:
Սիրելի՛ գրադարանավարներ, Ձեր մասնագիտական աշխատանքի շնորհիվ է, որ գիտելիքի ձեռքբերման ամենահուսալի աղբյուր հանդիսացող գիրրքը ոչ միայն պահպանվում է որպես գրադարանային արժեք, այլև գրադարաններում իրականացվող բովանդակային աշխատանքի արդյունքում, այն ծառայում է մատաղ սերնդի կրթության, դաստիարակության և համակողմանի զարգացման ապահովմանն ու հասարակության տարբեր տարիքի անդամների մոտ բարձրաճաշակ գրականության հանդեպ հետաքրքրության ձևավորմանը:
Գրադարանավարի մասնագիտական ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է նաև, որ անկախ տեխնոլոգիաների զարգացումից, գիրքը մնում է որպես գիտելիք ձեռք բերելու և անհատի զարգացումն ապահովելու անփոխարինելի ու լավագույն միջոցը:
Գրադարանը շատ թանկարժեք պահոց է՝ լեցուն հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային գրականության հանճարների մտքի գանձերն ամբարող գրքերով, որոնք հնարավորություն են ընձեռում ընթերցողին` հաղորդակից լինելու անցյալի փորձին, ճանաչելու աշխարհն ու պատկերացումներ կազմելու ապագայի մասին:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում Վայոց ձորի մարզային, համայնքային և դպրոցական գրադարանների բոլոր աշխատակիցներին՝ գիր գրականության նկատմամբ սեր ձևավորելու և մարզի բնակչությանը պատշաճորեն սպասարկելու համար:
Հարգելինե՛րս, կրկին շնորհավորում եմ Գրադարանավարի օրվա կապակցությամբ և հաջողություններ եմ մաղթում մասնագիտական պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Բարօրություն և երջանկություն՝ Ձեր ընտանիքներին: