Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հետաձգված նիստը

06.10.2021

     2021 թվականի հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում նախապես հրապարակված օրակարգով տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խորհրդի  հետաձգված նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
    Նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

   Մարզպետ ԱրարատԳրիգորյանը ողջունեց նիստի մասնակիցներին և ներկայացրեց օրակարգը:

    Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան մարզպետարանի ստորաբաժանումների ներքոնշյալ ղեկավարները և ներկայացուցիչները.

  • ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Վարդան Հովհաննիսյան (2021 թվականին մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության վերաբերյա),
  • Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյան (2021 թվականին մարզի համայնքներին հակակարկտային կայանների տեղադրման համար տրված կապիտալ սուբվենցիաների ընթացքի և մարզում աշնանային բերքահավաքի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ),
  • Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյան (Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընթացքի վերաբերյալ),
  • Քաղաքաշինության վարչության պետ ԱրմենՀախնազարյան (2021 թվականին մարզի դպրոցներին տրված ընթացիկ դրամաշնորհների և Գլաձոր համայնքին ջրագծի վերանորոգման համար տրված կապիտալ սուբվենցիայի ընթացքի վերաբերյալ),
  •  Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Հուսիկ Հարությունյան (2021 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարզում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ):

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը և ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին զեկուցողներին:
   Ամփոփելով նիստի աշխատանքները մարզպետը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք և ամենօրյա հաջողություններ:

   Նիստի ամբողջական արձանագրությունը կտեղադրվի ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում, որին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքէջի <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր> ենթաբաժին՝ այս հղումով՝ http://vdzor.mtad.am/protocols/:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37