Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արատես դպրական կենտրոնի հոկտեմբեր ամսվա նախագծերը
06.10.2021
Արատես դպրական կենտրոնը, որը շուրջ տարին գործում է որպես դպրոց բնության գրկում, ուսումնական նախագծերի, ճամբարների, ստեղծագործական հավաքների հարթակ, հոկտեմբեր ամսվա ընթացքում հանդես է գալիս մի շարք ծրագրերով, որին կարող են ներգրավվել նաև դպրոցների խմբեր, անհատ սովորողներ և ուսուցիչներ Վայոցձորի մարզից՝ ներկայացնելով հայտ կամ Վայոց ձորի մարզպետարանի կրթության վարչության ներկայացմամբ:
- Հոկտեմբերի 8-9՝ Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված ռազմամարզական ճամբար
- ամենշաբաթյա հայրենագիտական, բնապահպանական, երկրագործական եռօրյա ճամբարներ (ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին),
- Հոկտեմբերի 8-10՝ մանկավարժական բաց ճամբար,
- մրգատու ծառատունկ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), <Սեբաստացիներ> կրթական հիմնադրամի աջակցությամբ,
- Հոկտեմբերի 25-31՝ աշնանային գյուղական ճամբար,
- Նախասիրությունների զարգացման ակումբների, մասնագիտական ուսուցման, խորացված ուսուցման ծրագրերով ստեղծագործական հավաքներ:
Հավաքների օրացույցին, իրականացվող նախագծերին, լուսաբանմանը կարող եք հետևել կրթահամալիրի բազմալեզու mshk.am կայքում, ուսումնական բլոգներում, սոցցանցում: