Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկացում ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հետաձգված նիստի մասին

04.10.2021

    Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 15-ին նախատեսված ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հետաձգված 3-րդ նիստը տեղի կունենա ս/թ հոկտեմբերի  6-ին՝  ժամը 11.00, մարզպետարանի նիստերի դահլիճում (Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5),  նույն օրակարգով.

   1. 2021 թվականին մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության վերաբերյալ:
Զեկուցող՝ ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության
պետի տեղակալ Վ. Հովհաննիսյան

   2. 2021 թվականին մարզի համայնքներին հակակարկտային կայանների տեղադրման համար տրված կապիտալ սուբվենցիաների ընթացքի և մարզում աշնանային բերքահավաքի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Զեկուցող՝ գյուղատնտեսության և բնապահպանության
վարչության պետ Գ. Մարգարյան

   3. Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
Զեկուցող՝ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և
վերլուծության բաժնի պետ Ա. Կոստանյան

  4. 2021 թվականին մարզի դպրոցներին տրված ընթացիկ դրամաշնորհների և Գլաձոր համայնքին ջրագծի վերանորոգման համար տրված կապիտալ սուբվենցիայի ընթացքի վերաբերյալ:
Զեկուցող՝ քաղաքաշինության
վարչության պետ Ա.Հախնազարյան

  5. 2021 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարզում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Զեկուցող՝ կրթության, մշակույթի և սպորտի
վարչության պետի պարտականությունները կատարող Հ.Հարությունյան


   Մարզխորհրդի նիստին կմասնակցեն ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37