Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Լին Թրեյսիին
02.10.2021
Հոկտեմբերի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Լին Թրեյսիին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալեյոյին։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց Վայոց ձորի տնտեսության գլխավոր ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները, հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության, գինեգործության և զբոսաշրջության ոլորրտներին։
Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, ընդգծելով ԱՄՆ կողմից տարբեր ծրագրերի միջոցով Վայոց ձորի մարզի տարածքում իրականացվող ներդրումների արդյունավետությունը։
Այնուհետև կողմերը մասնակցեցին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի <Արվեստի և գիտության խաչմերուկում․ Վարդապետ Մոմիկը և խաչքարի արվեստը> խորագրով նոր մշտական ցուցադրության բացման արարողությանը, որտեղ տեղի ունեցավ նաև <Վայոց ձորի պատմամշակութային ժառանգության դրվագներ> գրքի շնորհանդեսը։