Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց 100-ամյակը բոլորած վայոցձորցի տարեցներին

01.10.2021

  Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը, մարզպետի խորհրդականը <Տարեցների միջազգային օրվա> առթիվ այցելեցին Արենի և Գլաձոր համայնքների հարյուրամյակը բոլորած տարեցներին:

  Մարզպետը համայնքների ղեկավարների հետ այցելեց տարեցների ընտանիքներ, զրուցեց և հետաքրքրվեց նրանց առօրյայով՝ մաղթելով քաջառողջություն ու տոկունություն։

  Վայոց ձորի մարզպետարանի, Արենիի և Գլաձորի համայնքապետարանների կողմից վայոցձորցի տարեցներին տրամադրվեց ֆինանսական աջակցություն։

  Մարզի տարեց բնակիչները մշտապես գտնվում են մարզային իշխանությունների ուշադրության ու հոգածության ներքո:

  Շնորհավորում ենք մեր մարզի 100 ամյակը բոլորած վայոցձորցիներին Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ՝

  •  Քյարամ Գաբրիելի Սարգսյան - ծնվել է Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում, 1920 թվականի դեկտեմբերի 22-ին: Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: Աշխատել է Եղեգնաձորի <Գյուղտեխնիկա> միավորումում որպես եռակցող:
  •  Գեղեցիկ Սարգիսի Բաբայան - ծնվել է 1919 թվականի հունիսի 1-ին: Բնակվում է Գլաձոր համայնքի Վերնաշեն գյուղում: Գեղեցիկ Բաբայանը բազմազավակ մայր է:
  •  Խաչանուշ Արամի Մովսիսյան - ծնվել է Արենի համայնքի Արփի (Գնիշիկ) բնակավայրում, 1921 թվականի հուլիսի 1-ին։ Խաչանուշ Մովսիսյանը նույւնպես բազմազավակ մայր է:

  Նշենք, որ հոկտեմբերի 1-ը 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է որպես <Տարեցների միջազգային օր>:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53