Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Արատեսի դպրական կենտրոն
29.09.2021
Սեպտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Արատեսի դպրական կենտրոն: Երևանի <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց կենտրոնի տարածքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և դպրոցի կողմից առաջարկվող ծրագրերին և հնարավորություններին: Մարզպետը ծանոթացավ նաև աշակերտների գործունեությանը:
Արատեսը շուրջ տարին գործում է որպես յուրահատուկ դպրոց բնության գրկում՝ ուսումնական նախագծերի, ճամբարների, ստեղծագործական հավաքների հարթակ, որտեղ իրականացվող բազմաթիվ նախագծերի շնորհիվ երեխաները հնարավորություն ունեն համատեղել կրթությունը և ուրախ ժամանցը Արատեսի գեղատեսիլ բնության հետ:
Դպրական կենտրոնը երեխաներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստին, զբաղվել ծառատունկով, ծանոթանալ Եղեգիսի կիրճի պատմամշակութային հարուստ ժառանգությանը, և այդ ամենը տարբեր փառատոնային նախագծերի, արշավների և կրթական ծրագրերի ուղեկցությամբ: