Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ, ծաղիկներ է խոնարհել Արցախյան 44-օրյա արյունալի հակամարտության նահատակների հիշատակին
27.09.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 27-ին ծաղիկներ է խոնարհել Արցախյան 44-օրյա արյունալի հակամարտության նահատակների հիշատակին։
Ներկաներին ուղղված իր խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը նշել է․ <Մեր հերոսների գործած սխրանքները մեզ պատգամում են՝ հզորացնել իրենց պաշտպանած հայրենիքը, միաբանվել և երկրի հավաքական ուժը ներդնել Հայաստանի զարգացման և զորացման գործում։
Հզոր Հայաստանի Հանրապետության կայացումը, մեր երեխաների համար կայուն և հարատև խաղաղության հաստատումն է լինելու մեր հաղթանակը, մեր պատասխանը աշխարհին, և առաջին հերթին, ինքներս մեզ>։
Այնուհետև Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է 44-օրյա պատերազմի մասնակից զինվորների հիշատակին նվիրված պատարագ։