Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Եվրոպական ժառանգության օրեր>ը Վայոց ձորում

25.09.2021

  Այսօր <Եվրոպական ժառանգության օրեր> ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի մշակությաին հաստատություններում կազմկերպվեցին մի շարք միջոցառումներ:

  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների հետ մասնակցել է մարզային ենթակայության մշակութային օջախներում կազմակերպվող միջոցառումներին։

  Դավիթ Սարգսյանը եղել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում, տնօրեն Կարեն Ազատյանի ուղեկցությամբ շրջել սրահներում, ծանոթացել ցուցանմուշներին և մասնակցել <Խաչքարերի> սրահի բացմանը, որտեղ ներկայացված է եղել նշանավոր քանդակագործ Մոմիկի ձեռագործ խաչքարը, ինչպես նաև մարզից գտնված այլ խաչքարեր ու քանդակներ։

  Մարզպետի տեղակալը նույն ծրագրի շրջանակում մասնակցել է նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆ. Բալոյանի անվան համերգասրահում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Առնո Բաբաջանյանի 100 ամյակին։

  Փոխմարզպետը շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին և ուսուցիչներին գեղեցիկ կատարումների ու ելույթների համար՝ կաևորեց ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև երեխաների ծնողների անգնահատելի աշխատանքը երաժշտական դպրոցի շնորհալի երեխաների կրթության գործում և բարձր գնահատեց դպրոցի սաների վոկալ և գործիքային գեղեցիկ կատարումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37