Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

25.09.2021

 Հարգելի' քաղաքացիներ,
Ներկայացնում ենք  Եվրոպական ժառանգության օրերի <Համընդգրկուն ժառանգություն> խորագրով ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 25-ին և 26-ին մարզային ենթակայության մշակութային օջախներում կազմակերպվող միջոցառումների ցանկը.

 

25.09.2021թ. ժամը 13։00, Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
1. Սրահի բացում. <Խաչքարերի սրահ>
(Ներկայացված են լինելու նշանավոր քանդակագործ Մոմիկի ձեռագործ խաչքարը, մարզից գտնված այլ խաչքարեր և քանդակներ)։
2.Ժամը 15։00, <Կյանքը վաղ բրոնզի դարում> խորագրով վաղբրոնզեդարյան կացարանի բացում.
(Կներկայացվի տվյալ ժամանակաշրջանի կենցաղը)։


25.09.2021թ. ժամը 16։00, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆ. Բալոյանի անվան համերգասրահ
1.Համերգ նվիրված Բաբաջանյանի 100 ամյակին,
2. Դաշնամուրային երաժշտության երեկո (տեղերը սահմանափակ են)։


25.09.2021թ. ժամը 18։00, Եղեգնաձորի մշակույթի կենտրոն (մուտքի աստիճանահարթակ)
Ռոք համերգ (համաշխարհային ռոք խմբերի լավագույն երգերի և կոմպոզիցիաների կատարում և ծանոթացում երաժշտական ոճերի եվրոպական տեսակներին):


26.09.2021թ. ժամը 12։00 -18։00-ն, Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
Բաց դռների օր։


26.09.2021թ. ժամը 16։00, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճ
Թատերական ներկայացում՝ կոմեդիա <Տարտյուֆ> , նվիրված Ժան Բատիստ Մոլիերի 400 ամյակին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42