Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
24.09.2021
Հարգելի քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը նախաձեռնել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված, անհայտ կորած, վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև եռամսյա հավաքների մասնակիցների ընտանիքներին օժանդակելու ոչ նյութական աջակցության կամավորական ծրագիր (հողագործական, փայտ կոտրելու, տնտեսության մեջ առօրյա այլ անհրաժեշտ աշխատանքներ)։
Ծրագիրը կիրականացվի շահառու անձանց դիմումի հիման վրա։
Վայոցձորցի սիրելի երիտասարդներ, ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը կամավորական հիմունքներով աշխատանք իրականացնելու ծրագրին։
Ծրագրում ընդգրկվելու և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին՝ հեռ․ 0281 2 06 10։