Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մատաղի արարողակարգ Հայոց բանակից զորացրված վայոցձորցիների համար

22.09.2021

  Սեպտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ Նորավանք եկեղեցում կատարվեց Մատաղի արարողակարգ՝ ի պատիվ Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների:

Մատաղի և օրհնության կարգը կատարվեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ձեռամբ:

     Արարողակարգին ներկա էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, ՀՀ ԳՄ ուժային կառույցների մարզային ծառայությունների և մարզի համայնքների ղեկավարներ, հոգևորականներ, զինվորականներ, զորացրված երիտասարդների հարազատներն ու ընկերները:

    Մարզպետ Արարատ Գրիգորյանը, ողջունելով հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարած և տուն վերադարձած երիտասարդներին, շնորհակալություն հայտնեց իրենց նվիրումի և գերազանց ծառայության համար, որը համընկել է հայրենիքի պատմության ամենադժվար և վճռորոշ պահերից մեկի` Արցախյան 44-օրյա պատերազմի հետ:

    Նրանց մաղթելով խաղաղ ու ստեղծարար քաղաքացիական կյանք, մարզպետը նշել է,- <Սիրելի՛ տղաներ, երկար ենք սպասել ձեր վերադարձին, և այսօրվա մատաղը ձեր՝ առողջ և խաղաղությամբ վերադարձի համար է: Աստված պահապան մեր բոլոր զինվորներին, ովքեր այսօր ամուր են պահում Հայրենիքի սահմանները:

    Նշենք նաև, որ ԱՀ նախագահի հրամանագրով Վայոց ձորից 10 ժամկետային զորացրված զինծառայող պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով, որոնք միջոցառման ընթացքում Վայոց ձորի մարզպետը փոխանցեց հերոսներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37