Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը զոհաբերած վայոցձորցիների հիշատակին

21.09.2021

    ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանի, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետ Հրազդան Կոստանյանի, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Սիփան Հայրապետյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի հետ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ այցելեցին <Եղեգնաձորյան Եռաբլուր> և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։

    Մարզպետ Արարատ Գրիգորյանը ծաղիկներ է դրել նաև <Եղեգնաձորյան Եռաբլուրում> գտնվող Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

Մարզպետի գխավորությամբ Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց նաև Վայք քաղաքում, որտեղ Վայքի զինվորական  գնդի կողմից ծավալվել էր նաև դաշտային խոհանոց։

Նշենք, որ մարզի մյուս համայնքներում նույնպես իրականացվել են հիշատակի և հարգանքի տուրքի մատուցման արարողություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37