Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

21.09.2021

  Սիրելի՛ հայրենակիցներ,
|Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

    Ուղիղ 30 տարի առաջ մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, անկախություն ձեռք բերեց այս մի բուռ հողակտորի վրա: Իրականություն դարձավ Հայաստանի Հանրապետության բնակչության և աշխահասփյուռ հայության դարավոր երազանքը:

    Անկախության տոնն իր բովանդակությամբ և կարևորությամբ եզակի է: Այն ամենքինս է առանձին- առանձին, և բոլորինս ՝ ազգովի, քանզի այս մի բուռ երկիրը զուտ հողակտոր չէ, այլ հայրենիք և միասնականության խորհրդանիշ աշխարհի ողջ հայության համար:

    Հայաստանի Հանրապետության անկախությամբ է պայմանավորված մեր ինքնությունը, մեր լինելիությունն ու հայ ազգի հարատևումը: Հենց դրա համար էլ հայրենիքի անկախությունն ու ազատությունը վեր է ամեն ինչից, որի համար իրենց կյանքն են զոհել հազարավոր քաջորդիներ: Այս նվիրական պահին իմ խոնարհումի խոսքերն եմ ուզում հղել Արցախյան բոլոր պատերազմներում զոհված մեր քաջասիրտ տղաների և դուստրերի ընտանիքներին, իմ զորակցությունն եմ հայտնում նրանց ծնողներին, զավակներին, քույր-եղբայրներին և բոլոր հարազատներին: Հավերժ փառք ու պատիվ և պայծառ հիշատակ նրանց:

   Սիրելի հայրենակիցներ, այսօր ավելի քան երբևէ, մենք պետք ունենք հայոց պատականության շուրջ համախմբվելու և, համատեղելով բոլորիս ուժերը, միասնաբար դուրս գալու հետպատերազմյան դժվարին իրավիճակից: Հայրենիքը հզորացնելու միակ ճիշտ ուղին մեր համախմբվածությունն է: Կրկին հաղթանակներ կերտելու ճանապարհը մեր միասնականությունն է և հավատը մեր երկրի վաղվա օրվա նկատմամբ:

   Վերստին շնորհավորում եմ Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ հարատև խաղաղություն, իսկ հայ ժողովրդին՝ հավատ ու զորություն:

Կեցցե՛ անկախությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37