Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել <Մոլորակ> ամառային ճամբարի փակմանը
20.09.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի հետ ներկա է եղել <Մոլորակ> ամառային ճամբարի փակման խարույկի արարողությանը:
Մարզպետը ողջունեց ճամբարի մասնակիցներին և ներկաներին, շնորհավորեց միջոցառման առիթով ու շնորհակալություն հայտնեց ճամբարի կազմակերպիչ ֆլորա Մարգարյանին, երեխաների ամառային հանգստի կազմակերպման նպատակով բակային ճամբարի նախաձեռնության համար:
Արարատ Գրիգորյանը նշեց, որ տեղեկացված է ճամբարի առօրյային և հավաստեց, որ միշտ լինելու է ճամբարականների կողքին: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հորդորեց՝ գալիք ամառային ճամբարը կազմակերպել երեխաների ավելի մեծ ընդգրկվածությամբ:
Փակման միջոցառումը մի յուրատեսակ հաշվետվություն էր, որի ընթացքում երեխաները խարույկի շուրջ հանդես եկան երգ ու պարի, ասմունքի գեղեցիկ կատարումներով:
Նշենք, որ ճամբարը գործում է արդեն 2 տարի, միավորելով հիմնականում Եղեգնաձոր քաղաքի Միկոյան, Անդրանիկի և Արսենյան փողոցների վրա գտնվող բազմաբնակարան շենքերի և առանձնատների երեխաներին: