Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գաթայի փառատոնը ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում
18.09.2021
Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր, որտեղ ընթանում է Հայաստանի գունավոր և թերևս ամենահամեղ տոնակատարությունը՝ Գաթայի փառատոնը:
Արդեն 7 տարի անընդմեջ Խաչիկ գյուղի բնակիչները հավաքվում են նշելու այս գեղեցիկ տոնը և իրենց հյուրընկալ դռներն են բացում հազարավոր այցելուների առջև՝ ոչ միայն ողջ Հայաստանի տարածքից, այլև արտերկրից:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց միջոցառման կազմակերպիչներին և տեղի բնակչությանը, նշելով, որ փառատոնի արձանագրած հաջողությունները նրանց երկարատև և քրտնաջան աշխատանքի արդյունքն է:
< Խաչիկը – բնակչության տքնաջան աշխատանքի և վճռականության խորհրդանիշն է, որտեղ իրար են միաձուլվում հարուստ ազգային ավանդույթներն ու ներկան: Համոզված եմ, որ ձեր եռանդը, ձեր սերն ու նվիրվածությունը ամենաջերմ արձագանքը կգտնեն հազարավոր մարդկանց սրտերում>:
Նշենք, որ այս տարի Խաչիկի բնակիչների ձեռքով պատրաստված ավանդական գաթան՝ 4.5 մետր տրամագծով, ամենամեծն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: