Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը

18.09.2021

     Սեպտեմների 17-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին:

     Հանդիպման նպատակն էր վերլուծել և ընդհանրացնել մթերումների շրջանին ընդառաջ Վայոց ձորի մարզում խաղողի մթերման գործընթացը, առնչվող խնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները:
Ներկա էին նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը և <ՎԵԴԻ ԱԼԿՈ> ՓԲԸ գործդիր տնօրեն Կարեն Ղազարյանը:

     Հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել այցելություն դեպի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայր՝ տեղի խաղողագործների հետ հանդպման նպատակով:

     Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրեց նախարարության կողմից քննարկվող մի շարք նախագծեր, որոնք նպատակ են հետապնդում բարելավել Հայաստանի տարածքում գինեգործության և դրա հետ առնչվող ուղղությունների համակարգումն ու զարգացումը: Նշվեց, որ մթերումների հետ կապված հարցերը հիմնականում առաջ են եկել այն պատճառով, որ Covid-19 համավարակով պայմանավորված զգալի անկում են ապրել ոգելից խմիչքի վաճառքի և արտահանման ծավալները:

     Մարզպետ Արարատ Գրիգորյանի առաջարկությամբ խաղողագործ-մթերող հարաբերություններում իրավական ոլորտում հնարավոր խնդիրներից խուսափելու և գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով վերջիններս այսուհետ կստանան իրավաբանական խորհրդատվություն:

     Անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված հարցին, կողմերը նշեցին, որ այս ուղղությամբ բոլոր նախատեսվող միջոցառումները բխելու են բոլոր ներգրավված կողմերի շահերից և նախապես համաձայնեցվելու են բնակչության հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45