Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գաթայի ավանդական փառատոն` Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում

15.09.2021

  Հարգելի’ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 18-ին տեղի կունենա Գաթայի փառատոնը:

   Ավանդական դարձած այս փառատոնը կազմակերպվում է 2014թ.-ից և ամեն տարի իր հյուրընկալ դռներն է բացում հազարավոր հյուրերի համար ոչ միայն ողջ Հայաստանի տարածքից, այլև արտերկրից:

     Յուրաքանչյուր աշուն Խաչիկ գյուղի բնակիչները հավաքվում են նշելու Հայաստանի ամենահամեղ տոներից մեկը, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեն համտեսել տարբեր տաղավարներում ներկայացված գյուղի բերքն ու բարիքը, պատրաստված տարատեսակ կերակուրները, և իհարկե, Խաչիկի բնակիչների ձեռքերով պատրաստված ավանդական գաթան:

   Փառատոնն ունի նաև մշակութային մաս, որտեղ այցելուները հնարավորություն ունեն վայելել ազգագրական երաժշտությունն ու պարերը, մասնակցել խաղերի և գնումներ կատարել տեղական արվեստի և արհեստների տոնավաճառից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05