Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրենի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի հետ

15.09.2021

       Սեպտեմբերի 14 ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Երևանում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանի հետ այցելեց Վայոց ձորի Մալիշկա համայնք, որտեղ շուտով մեկնարկելու է <Դոմ Մոսկվի> կենտրոնի կողմից կազմակերպվող ռուսաց լեզվի անվճար դասընթացները:

       Ներկաները ծանոթացան կենտրոնում իրականացված շինարարական աշխատանքներին, որտեղ հյուրերին ներկայացվեց դասընթացների մեկնարկին առնչվող ծրագրային դրույթները, ինչպես նաև քննարկվեցին մարզում դասընթացների կազմակերպման աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները:

       Կենտրոնի կողմից նախաձեռնած ծրագիրն ուղղված է ժամանակակից ծրագրերի, տեխնոլոգիաների և ուսուցման մեթոդների օգնությամբ երիտասարդներ շրջանում ռուսական մշակույթի ներկայացմանը և ռուսաց լեզվի իմացության խորացմանը, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը:

       Նշենք, որ այս տարի Վայոց ձորի մարզպետարանի և Երևանում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև կնքվել է Համագործակցության հուշագիր, որի շրջանակներում <Դոմ Մոսկվի> կենտրոնի ուսուցողական այս նախաձեռնությունն արդեն իսկ իրականացվում է Եղեգնաձոր և Վայք քաղաքներում, և շուտով հասանելի կդառնա նաև Մալիշկայի երեխաների համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26