Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գլաձորի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի
15.09.2021
2021 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 11։00-ին Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.0402 հա բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր 10-042-0059-0022) հողամասի աճուրդ:
Հողամասի մեկնարկային գինը` 206 950 (երկու հարյուր վեց հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 100%-ը:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտներ) չկան։
Աճուրդին մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է 2021 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 18։00-ին:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության վճարի անդորրագիր (վճարումը տեղում):
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Գլաձորի համայնքապետարան.
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Գլաձոր համայնք, Գլաձոր բնակավայր, փողոց 33, շենք 41:
Հեռախոս՝ (+374281) 2-34-46։
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: