Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Աղավնաձոր բնակավայրի խաղողագործների հետ

14.09.2021

       Ի շարունակություն Աղավնաձորում սույն թվականի սեպտեմբերի 10-ին կայացած հանդիպման, այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց բնակավայրի մի շարք խաղողագործների հետ՝ մթերումների շրջանին ընդառաջ ծագած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։

       Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը և Աղավնաձորի վարչական ղեկավար Արամ Միքայելյանը:

       Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող համագործակցության արդրունքում ձևավորված ցուցակը, որտեղ ներկայացված են մթերող ընկերությունները և վերջիններիս կողմից մթերվող խաղողի քանակը:

       Խաղողագործներն իրենց հերթին ներկայացրին մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները, որոնց մի մասը մասնավորապես առնչվում էր խաղողի մթերման գներին և վճարումներին։

       Մարզպետն ընդգծեց, որ նման հանդիպումներն առաջին հերթին ուղղված են մարզում խաղողագործների մթերման խնդիրների նվազեցմանը, որը հնարավոր է իրականացնել միայն բոլոր ներգրավված կողմերի միասնական և համակարգված աշխատանքի շնորհիվ:

       Նշվեց, որ խաղողի մթերման գործընթացը արդյունավետ և անարգել կազմակերպելու ուղղությամբ նախաձեռնվում են բոլոր անհրաժեշտ և հնարավոր քայլերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37