Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ

13.09.2021

   Սեպտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, խորհրդական Արմեն Դավթյանը, օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը և ստորաբաժանումների ղեկավարները:

   Խորհրդակցության ընթացքում մարզպետ Արարատ Գրիգորյանը հատուկ ուշադրություն դարձրեց առողջապահության ոլորտին՝ հետաքրքրվելով մարզում կոռոնավիրուսով վարակվածության տվյալներով և հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով:

   Մարզպետը բոլոր աշխատակիցների ուշադրությունը հրավիրեց մարզպետարանում աշխատանքային կարգապահության հարցերին և ընդգծեց, որ այսուհետ կարգապահական կանոնների խախտումները ստանալու են ավելի խիստ արձագանք:

      Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես եկան մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Քննարկվեց արտաքին կապերին, սուբվենցիոն ծրագրերին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված հանրակրթական դպրոցներում առկա խնդիրներին, մարզում արտադրած խաղողի բերքի մթերման գործընթացի կազմակերպմանը, մարզի տարածքում առկա չմշակվող հողատարածքներին, սպասվող <ARMENIA EXPO 2021> 20-րդ միջազգային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին և <Արվեստների ու արհեստների փառատոնին> մարզի մասնակցության ապահովման նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ Անկախության օրվան նվիրված զինվորական շքերթի կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր:

    Քննարկման ուշադրության կենտրոնում էին գտնվում համապատասխան գերատեսչություն զոհված և անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ ներկայացված գործերի արդյունքներին, սոցիալապես անապով ընտանիքներ կատարված և կատարվելիք տնայցերին առնչվող հարցերը:

    Մարզպետը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարողին հանձնարարեց ամենօրյա սկզբունքով կազմակերպել այցելություններ մարզային դպրոցներ՝ տեղում կրթության կազմակերպմանը և հանրակրթական հաստատություններում առկա խնդիրները վեր հանելու նպատակով:

    Վարչական շրջաններ այցեր կազմակերպելու հանձնարարություն տրվեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին: Վերոնշյալ աշխատանքային խմբում ընգրված է լինելու նաև առողջապահության և սոցիալական ապահովման մասնագետ՝ վարչական շրջանների բուժկետերի պայմաններին և նրանց կողմից բնակչությանը մատուցվող բուժսպասարկման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

    արզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին հանձնարարեց տնայցերն ավելի հաճախ կազմակերպել և հանդիպումներից հետո հետևողական լինել այցելած ընտանիքների խնդրների վերջնական կարգավորման ուղղությամբ:

    Հանձնարարականներ ստացան նաև մարզպետարանի աշխատակազմի ներքին աշխատանքային խնդիրների լուծման համար պատասխանատու աշխատակիցները, որոնց աշխատաքի անմիջական վերահսկումը հանձնարարվեց մարզպետարանի գխավոր քարտուղարին:

    Խորհրդակցության ավարտին Արարատ Գրիգորյանը բոլոր մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37