Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի աշխատանքային այցը Աղավնաձոր բնակավայր
10.09.2021
Սեպտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում էր Աղավնաձոր բնակավայրում։
Մարզպետը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանի հետ հանդիպեց Աղավնաձորի խաղողագործների հետ։
Հանդիպման ընթացքում լսեց աղավնաձորցիների կողմից բարձրաձայնված խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ խնդիրներն ու վերջիններիս լուծման ուղղությամբ հնարավոր առաջարկները:
Մարզպետն այցի ընթացքում եղավ <Մաթևոսյան Վայն> ՍՊԸ-ում, շրջեց գործարանի տարածքում, ծանոթացավ վերջինիս արտադրական կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային:
Այնուհետև մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց տեղի՝ Մուրադ Սարգսյանի անվան Արվեստի դպրոց։ Տնօրեն Մելսիկ Մելքոնյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, ծանոթացավ ուսուցչական կոլեկտիվի հետ, լսեց դպրոցի շնորհալի սաների կատարումները և նրանց մաղթեց հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ։
Աշխատանքային այցի շրջանակներում մարզպետը Աղավնաձորի վարչական ղեկավար Արամ Միքայելյանի ուղեկցությամբ եղել է <ՄիլՆար> երկաթե կոնստրուկցիաների և ցանցերի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, ինչպես նաև այցելել բնակավայրի ենթակայությամբ գտնվող այլ կառույցներ։