Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա Վայոց ձորի մարզի խորհրդի 2021 թվականի թիվ 3 նիստը
10.09.2021
Սույն թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի թիվ 3 նիստը՝ հետևյալ օրակարգով՝
1. 2021 թվականին մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության վերաբերյալ:
Զեկուցող՝ ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության
պետի տեղակալ Վ. Հովհաննիսյան
2. 2021 թվականին մարզի համայնքներին հակակարկտային կայանների տեղադրման համար տրված կապիտալ սուբվենցիաների ընթացքի և մարզում աշնանային բերքահավաքի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Զեկուցող՝ գյուղատնտեսության և բնապահպանության
վարչության պետի տեղակալ Ն. Սարոյան
3. Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
Զեկուցող՝ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և
վերլուծության բաժնի պետ Ա. Կոստանյան
4. 2021 թվականին մարզի դպրոցներին տրված ընթացիկ դրամաշնորհների և Գլաձոր համայնքին ջրագծի վերանորոգման համար տրված կապիտալ սուբվենցիայի ընթացքի վերաբերյալ:
Զեկուցող՝ քաղաքաշինության
վարչության պետ Ա.Հախնազարյան
5. 2021 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարզում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Զեկուցող՝ կրթության, մշակույթի և սպորտի
վարչության պետի պարտականությունները կատարող Հ.Հարությունյան
Մարզխորհրդի նիստին կմասնակցեն ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: