Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում <Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ> պետական հիմնարկի ղեկավարի հետ

07.09.2021

     Սեպտեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց <Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ> պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանին և փոխտնօրեն Արմեն Խոջոյանին:

    Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալը, խորհրդականը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, Արենի և Գլաձոր համայնքների ղեկավարները, Զառիթափ և Մալիշկա համայնքապետարանների ներկայացուցիչներ:

   Հանդիպումը հրավիրված էր Շրջակա միջավայրի նախարարության <Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ> ՊՀ-ի կողմից մշակված <ՀՀ առավել չորային (Վայոց ձորի մարզ) գոտում էկոհամակարգային հարմարվողականության բարձրացման և կլիմայի փոփոխության մեղման միջոցով կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղական համայնքների կայունության ամրապնդում> ծրագրային հայտի հայեցակարգի ներկայացման նպատակով:

   Ծրագիրը նպատակ է հետապնդում մեծացնել մարզում կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի համայնքների հարմարվողականության կարողությունները:

     Հաշվի առնելով ծրագրի հայեցակարգի մշակման համար առաջադրված պայմանները և անհրաժեշտ նախադրյալները, քննարկաման արդյունքում մասնակիցների կողմից առաջադրվել են Վայոց ձորի մարզի համապատասխան բնակավայրեր՝ հետագա ընտրության համար:

     Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից բարձրաձայնվեցին ծրագրի իրականացմանը, կանխատեսվող ռիսկերին, նախատեսվող քայլերին վերաբերող հարցեր և առաջարկություններ:

     Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, և վստահություն հայտնեցին, որ համատեղ և հետևողական ջանքերի շնորհիվ լավագույնս կնպաստեն կառուցողական հարաբերությունների ամրապնդմանը՝ աջակցելով մարզում ծրագրի իրականացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37