Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի

07.09.2021

  Մալիշկայի համայնքապետարանը հայտարարում է հողամասի աճուրդ վաճառք՝ 2 լոտով, որը տեղի կունենա 2021թ.-ի հոկտեմբերի 6-ին ժամը՝ 12:00-ին: Հասցե՝ Վայոց ձորի մարզ Մալիշկա համայնք 1-ին փողոց 1 շենք`համայնքապետարանի շենք:

   ԼՈՏ 1 Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
0.367 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0260-0033 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական , գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 250%-ի չափով՝ 57344 (հիսունյոթ հազար երեք հարյուր քառասունչորս ) հազ. ՀՀ դրամ
 

   ԼՈՏ 2 Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
1.36959 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0276-0017 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ 175000 (հարյուր յոթանասունհինգ ) հազ. ՀՀ դրամ
 

 Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է աճուրդին նախորդող երրորդ օրը՝ 01.10.2021թ. 18:00:
Հայտեր կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 5 000 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ աճուրդի օրը լոտի 50%-ի չափով :

   Վճարում կարող եք կատարել ինչպես կանխիկ՝ Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին՝
-տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:

    Աճուրդում չհաղթած մասնակցի մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
   Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մալիշկայի համայնքապետարան, հեռ. (+374) 93 18 90 64 (Սամվել Այվազյան):

 

 

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05