Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրումներ ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ
06.09.2021
Սեպտեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելեց ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն, որտեղ հանդիպում ունեցավ վարչության պետ Հակոբ Սարգսյանի և մարզային փրկարարական վարչության տարածքային հրշեջ փրկարարական ջոկատների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայոց ձորի փրկարարական վարչությանը և վարչության Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների փրկարարական ջոկատներին պարգևատրեց շնորհակալագրերով՝ շնորհակալություն հայտնելով մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված աշխատանքները լավագույնս կազմակերպելու և իրականանցնելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության գործում ունեցած անգնահատելի ներդրումի համար:
Մարզպետը նաև վարչության աշխատակից Արմեն Գասպարյանին հանձնեց <Անվեհեր փրկարար> մեդալը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ փրկարարական աշխատանքների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար:
Շնորհավորելով մասնագիտական տոնի՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ, մարզպետ Արարատ Գրիգորյանը փրկարարական վարչության աշխատակիցներին մաղթեց նույն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և արժանապատվությամբ շարունակել իրականացնել այդ պատվաբեր առաքելությունը՝ ճանապարհին արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: