Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին

02.09.2021

 Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին

    Լոտ N 1- գյուղատնտեսական գործունեության համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք,  գ․ Հերհեր, կադաստրային ծածկագրերը՝ 10-028-0149-0125, 10-028-0149-0124,
10-028-0176-0025 և 10-028-0113-0038, ընդհանուր մակերեսը՝ 2,08916 հա, մեկնարկային գինը՝ 585 000 դրամ։

     Լոտ N 2- գյուղատնտեսական գործունեության համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, գ․ Գնդեվազ, կադաստրային ծածկագրերը՝ 10-016-0209-0048, մակերեսը՝ 2,68397 հա, մեկնարկային գինը՝ 230 000 դրամ:

       Լոտ N 3- հասարակական կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Շահումյան փողոց N 9/1/1, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0009-0062, մակերեսը՝ 0,001525 հա, մեկնարկային գինը՝ 246750 դրամ: Կառուցապատման ժամկետը` երեք տարի։

     Լոտ N 4- հասարակական կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Շահումյան փողոց N 9/1/2, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0009-0061, մակերեսը՝ 0,000064 հա, մեկնարկային գինը՝ 12 000 դրամ: Կառուցապատման ժամկետը` երեք տարի։

     Լոտ N 5- հասարակական կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Շահումյան փողոց N 9/1/3, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0009-0060, մակերեսը՝ 0,036904 հա, մեկնարկային գինը՝ 5 972 000 դրամ:
Կառուցապատման ժամկետը` երեք տարի։

     Լոտ N 6- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 9-րդ փողոց N 8, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0038-0195, մակերեսը՝ 0,0024 հա, մեկնարկային գինը՝ 70 000 դրամ:
Կառուցապատման ժամկետը` երեք տարի։

    Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ: Աճուրդի մասնակցության վճարը լոտ N 1-ի և լոտ N 2-ի դեպքում 10 000 դրամ է, մնացած լոտերի դեպքում՝ 20 000 դրամ, որը անկախ աճուրդի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային գնի 5%-ը, որը աճուրդի մասնակիցները մուծում են աճուրդի անցկացման օրը: Աճուրդի դրված հողամասերի աճուրդի քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։

     Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը:

     Աճուրդի կանոնակարգին, պայմանագրերի նախագծերին և ճարտարապետահատակագծային առաջադրանքներին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմաններին ծանոթանալու համար կարելի է զանգահարել +7428721217 կամ +37460747077 հեռախոսահամարներով: Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն գին: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր:

    Աճուրդը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը 11.00-ին, համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05