Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի այցը Վայոց ձորի մարզ

02.09.2021

        Սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցելությունը նպատակաուղղված էր մարզի Եղեգիս համայնքի հիդրոէներգետիկայի և ջրային ոռոգման համակարգերի ռացիոնալ օգտագործման հետ կապված խնդիրների և թերությունների վերհանմանը և դրանց հասցեագրմանը:

       ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարար Ռոմանոս Պետրոսյանը այցելել է մարզի տարածքում գործող հիդրոէլեկտրակայաններ, տեղում ծանոթացել է ՀԷԿ-երի վիճակի և աշխատանքների հետ: Ուսումնասիրվել է ՀԷԿ-երի կողմից օգտագործվող թույլատրելի ջրի քանակը, էկոլոգիական թողքը և ձկնուղիների համապատասխան կառույցների վիճակը: Գնահատվել են կայանների աշխատանքների հուսալիությունը, նրանց համապատասխանելիությունը սահմանված չափանիշներին, արձանագրվել են առկա խնդիրները և թույլ տված չարաշահումները:

    Այցելության ընթացքում ընդգծվել է փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը` ուղղված բնապահպանական օրենսդրության և ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությամբ սահմանված պահանջների պահպանմանը, ինչպես նաև վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը հետևողական և նպատակաուղղված կերպով արձագանքել բոլոր արձանագրված խնդիրներին և ոչ իրավաչափ գործողություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26