Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարվում է Ջերմուկի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման բաց մրցույթ

01.09.2021

     Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման բաց մրցույթ

     Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5/5 հասցեում գտնվող, 10-002-0009-0059 կադաստրային ծածկագրով, 0,01216 հա, մակերեսով բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը տուրիստական կենտրոն և սպասարկման սրահ կառուցելու նպատակով, 20 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով հայտարարվում է բաց մրցույթ, որը կկայանա ս/թ հոկտեմբերի 1-ին, ժամը 15.00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։

     Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը՝ 60 000 (վաթսուն հազար) դրամ է։ Հողամասը բարեկարգ է, թեքություն չունի, իրացման ենթակա կառույցներ չկան։ Կանաչապատ մակերեսի հարաբերությունը կառուցապատված (անջրանցիկ) մակերեսին պետք է կազմի 50 %-ը՝ փաստացի (հեռանկարային` 70%). Նշված հողամասում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ։

Մրցույթի մասնակցության վճարը 20 000 դրամ է, որն անկախ մրցույթի արդյունքներից` ետ չի վերադարձվում:
   Նախավճարի չափը` մեկնարկային վճարի 5%-ը, որը մրցույթի մասնակիցները մուծում են մրցույթի անցկացման օրը՝ մինչև մրցույթի մեկնարկը։

     Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 (երեք) աշխատանքային օր առաջ։

     Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն վարձավճար, լավագույն պայմաններ և կշռային գործակիցներով կհավաքի բարձր միավորներ։
Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը։
Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը և զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով ձեռք բերելու նախապատվությունից:

     Կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի նախագծին և ճարտարապետահատակագծային առաջադրանքին՝ կառուցվելիք շինության թույլատրելի հարկայնության, հատկացվող հողամասում դրա մոտավոր տեղադրման, կառուցապատման տոկոսի, շինարարության սկզբի և ավարտի ժամկետների. ինչպես նաև տարածքի բարեկարգման, պահպանմանն ու սպասարկմանը ներկայացվող պահանջների ընդգրկմամբ, կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել +37428721217 կամ +37460747077 հեռախոսահամարներով։

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05