Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի դպրոցներում նոր ուսումնական տարվա մեկնարկը սկսվել է մարզպետարանի աշխատակիցների ջերմ բարեմաղթանքներով
01.09.2021
Նոր՝ 2021-2022 ուսումնական տարվա մեկնարկը մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներում սկսվել է մարզպետարանի աշխատակիցների ջերմ բարեմաղթանքներով:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ մարզպետարանի աշխատակիցների ներկայացուցիչներից կազմված խմբերը մեկնել են սահմանամերձ և բնակայրեր.
• Խաչիկ (Խմբի ղեկավար՝ մարզպետ Արարատ Գրիգորյան),
• Բարձրունի (Խմբի ղեկավար՝ մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյան)
• Մարտիրոս (Խմբի ղեկավար մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյան)
• Չիվա (Խմբի ղեկավար՝ մարզպետարանի ԿԳՄՍ վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյան)
• Խնձորուտ (Խմբի ղեկավար՝ մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյան),
• Սերս (Խմբի ղեկավար՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյան)
• Արենի (Խմբի ղեկավար՝ մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյան)
Նշենք, որ այս տարի Խաչիկի միջնակարգ դպրոցը բոլորել է 151-րդ տարին:
Մարզպետը շնորհավորել է գյուղի բնակիչներին հարազատ դպրոցի տարեդարձի կապակցությամբ և խաղաղություն ու աշխատանքային հաջողություններ մաղթել կոլեկտիվին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը գովասանագրեր է հանձնել նախորդ ուսումնական տարին գերազանցությամբ ավարտած աշակերտներին և շնորհակալություն հայտնել դպրոցի ուսուցիչներին իրենց նվիրական ու դժվարին աշխատանքի համար:
Արարատ Գրիգորյանը նշել է, որ անձամբ ինքը և մարզպետարանի ողջ անձնակազմը միշտ լինելու են սահմանամերձ դպրոցների կողքին:
Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցներում կազմակերպվել են մեկնարկող ուսումնական տարվա առաջին զանգին նվիրված տոնական միջոցառումներ: